Վերսկսվել են որոնողական աշխատանքերը. Արցախի ԱԻՊԾ

11:05     16 մարտի, 2021

 

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական երկու ջոկատ այսօր աշխատում են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Արցախյան պատերազմում զոհված ու մինչ օրս որպես անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից տարհանման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն:

 


© armedia.am