ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

12:24     16 մարտի, 2021

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը  մարտի 16-ի նիստում  որոշել է  վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%: Աս մասին հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%»,- ասված է հաղորդագրության մեջ:


© armedia.am