Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

10:05     17 մարտի, 2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները մարտի 16-ի որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:

Որոնումները կշարունակվեն այսօր՝ Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն:


© armedia.am