Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կրկին կկանգնի դատարանի առջև 2012 թվականին իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքով, հայտնում է AP-ն:
Ավելի վաղ նա մեղավոր էր ճանաչվել այլ գործով կոռուպցիայի և ազդեցության չարաշահման համար: Սարկոզին մտադիր է բողոքարկել վճիռն այս գործով:
66-ամյա Սարկոզին, ով նախագահ էր 2007-ից 2012 թվականներին, մեղադրվում է 2012-ին վերընտրվելու իր հայտի համար թույլատրված գումարից՝ 22.5 միլիոն եվրոյից գրեթե կրկնակի անգամ ավել ծախսելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մեկ տարվա ազատազրկում և 3750 եվրո տուգանք է է սպառնում: