Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է հասնել Լուկաշենկոյի միջազգային մեկուսացմանը

22:14     17 մարտի, 2021

Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի պետական ձեռնարկությունների, իրավական համակարգի և օլիգարխների դեմ, կոչ է արել Վաշինգտոնին օգտագործել իր դիվանագիտությունը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին միջազգային մակարդակով մեկուսացնելու համար: Այս մասին հայտնում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառել պետական ձեռնարկությունների, իրավական համակարգի ու օլիգարխների դեմ: Պատժամիջոցներն ամենաարդյունավետ միջոցներից մեկն են»,-ասել է Տիխանովսկայան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային կոմիտեում կայացած լսումների ժամանակ:

Միջոցառումն անցկացվել է առցանց: Տիխանովսկայան նաև կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր դիվանագիտական կարողությունները Լուկաշենկոյի միջազգային մեկուսացմանը հասնելու համար: «Մենք ԱՄՆ-ին հորդորում ենք օգտագործել իր դիվանագիտությունը Լուկաշենկոյին մեկուսացնելու համար` զսպելով միջազգային պայմանագրերը Լուկաշենկոյի ռեժիմի և այլ երկրների միջև»,-ասել է նա:

Տիխանովսկայան կոչ է արել նաև մեկուսացնել Բելառուսի իշխանություններին «քաղաքականապես և տնտեսապես»:


© armedia.am