Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի

14:00     18 մարտի, 2021

Կառավարությունը հավանություն տվեց 2019 թ. հուլիսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի վավերացմանը: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 18-ի նիստում, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:


© armedia.am