Հայրենիքի փրկության շարժումը կշարունակի գործել

16:39     19 մարտի, 2021

Հայրենիքի փրկության շարժումը կշարունակի գործել, լրագրողների հետ զրույցում ասել է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Հնարավորություն եմ տեսնում, որ Հայրենիքի փրկության շարժումը կարող է լիարժեք գործել, որովհետև մենք ընդհանուր կոնսենսուս ունենք՝ այս իշխանություններին հեռացնելու: Եթե անհաղթահարելի իրավիճակ լինի, հանդես կգանք», - ասել է Սաղաթելյանը:

Նա այս պահին շատ կարևոր է համարում իրենց օրակարգով պայքարը շարունակելը:


© armedia.am