Նամակը, որում արքայադուստր Դիանան Էլիզաբեթ 2-րդին «բոսս» է անվանում, վաճառվել է ռեկորդային 12 հազար դոլարով

21:48     21 մարտի, 2021

Նամակը, որում արքայադուստր Դիանան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին «բոսս» է անվանում, վաճառվել է ռեկորդային 12 հազար դոլարով, գրում է Daily Mail-ը։

Արքայադուստր Դիանայի ևս 35 նամակ David Lay-ի աճուրդում վաճառվել են գրեթե 115․000 դոլարով։

Նշվում է, որ այդ նամակները հասցեագրված են եղել ընտանիքի ընկեր Ռոջեր Բրեմբլին, ումից Դիանան իր կյանքի ամենադժվար տարիներին աջակցություն էր խնդրում և խորհուրդ հարցնում:

 

The incredible collection of letters from Princess Diana fetched \u00A382,000 at auction this week


© armedia.am