Փաշինյանը պարարտ հող է նախապատրաստում Ադրբեջանի և Թուրքիայի համար. Ա. Կարապետյան

11:18     22 մարտի, 2021

Փաշինյանը պարարտ հող է նախապատրաստում Ադրբեջանի և Թուրքիայի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը: 

 
«Փաշինյանն իր մեկնարկած քարոզարշավով մի քանի խնդիր է փորձում լուծել.
  •  Ավարտին հասցնել Ալիևին տրված խոստումները` ժողովրդին տրամադրելով, որ ամեն ինչի պետք է համաձայնվել հանուն հաղորդակցության ուղիների բացման,
  •  Խաղաղություն և բարիդրացիություն քարոզել` պարարտ հող նախապատրաստելով  Ադրբեջանի և Թուրքիայի համար,
  • Ամրապնդել «ես չեմ մեղավոր, նախկիններն են մեղավոր» թեզը` իր ասած գնդակահարությունից խուսափելու համար: 

Եվ ինչպես միշտ, անսպառ պոպուլիզմ, սուտ ու կեղծիք:

❗️Ոչ մի խոսք գերիների, անվտանգության ու Արցախի ապագայի մասին: Դրա փոխարեն հակաղարաբաղյան տրամադրությունների հերթական խթանում»,- գրել է նա:

 


© armedia.am