ՀՀ նախագահն Էդմոն Մարուքյանի հետ քննարկել է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները

14:33     24 մարտի, 2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: 

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրել է իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում են այդ ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։


© armedia.am