Պղինձը՝ նավթի այլընտրանք. ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը (Աուդիո)

17:20     24 մարտի, 2021

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր այցելությունների ընթացքում Փաշինյանը  Հայաստանի տնտեսությանն առնչվող հերթական՝ առնվազն մտահոգիչ մտքերն արտահայտեց, այս անգամ` պղնձի հանքարդյունաբերության հետ կապված: Խոսքը համաշխարհային շուկայում նավթը պղնձով փոխարինելու հայտարարությանն է  առնչվում:

Փաշինյանի հայտարարությունը, որ պնղձի հանքաքարից այսօր օգտվում են անհատներ, բայց դա ժողովրդի սեփականությունն է, և պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ ժողովուրդն ու պետությունն իր արդարացի բաժինն այդ ամենից ստանա, առաջացնում է մի շարք հարցեր: Արդյո՞ք հող չի նախապատրաստվում մասնավոր ընկերությունների նկատմամբ հերթական գործողությունների իրականացման համար: Հաշվարկվա՞ծ են արդյոք՝ ինչ հետևանքների կարող է հանգեցնել խոշոր հարկատու սուբյեկտների նկատմամբ այդօրինակ գործողությունները:

Իսկ ո՞վ ասաց, որ երկրի խոշոր հարկատուների մշտական ցանկում գտնվող ընկերոթյունների գործունեությունից պետությունն ու ժողովուրդն իր հասանելիքը չի ստանում:

Թեմայի մասին ավելի մանրամասն՝ ստորև:

[audio id=72]


© armedia.am