Ռուսաստանն ու Հրվ. Կորեան ցանկանում են մինչև 1 միլիարդ դոլար ծավալով ընդհանուր ներդրումային հիմնադրամ ստեղծել. Լավրով

12:09     25 մարտի, 2021

Ռուսաստանը և Հարավային Կորեան քննարկում են մինչև 1 միլիարդ դոլար ծավալով ընդհանուր ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցը:

Այս մասին երկրի արտգործնախարար Չոն Ըն Յոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն: 

«Ռուսաստանի Դաշնության Հեռավոր Արևելքում և Արկտիկական գոտում ներդրումային համագործակցության խոշոր ծրագրեր են իրականացվում կամ պատրաստվում են իրականացման: Բանակցություններ են տարվում մինչև 1 միլիարդ դոլար ծավալով ռուս-կորեական ներդրումային հիմնադրամ ստեղծելու շուրջ»,- հայտնել է Լավրովը:


© armedia.am