Թուրքիայում հրապարակել են Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը

19:13     26 մարտի, 2021

Թուրքական ոստիկանության բարձրաստիճան երեք նախկին սպաներ ցմահ ազատազրկման են դատապարտվել 2007 թվականի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար, հայտնում է Aysor.am-ը՝ հղում կատարելով Anadolu գործակալությանը: 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված էր ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպությունը, որը համարվում է ահաբեկչական: Մեղադրանքը ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին հեռակա կարգով է ներկայացվել:

Գործակալության տվյալներով՝ Ստամբուլի դատարանը Տրապիզոնում Թուրքիայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության հետախուզական ծառայության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ոստիկանության հետախուզական ծառայության նախկին պետին մեղավոր է ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման:

Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: FETO-ի անդամ լինելու համար մեղադրվող լրագրող Էրքան Գյուն դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:

Ամբաստանյալներից ոմանք արդարացվել են:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին՝ 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից, Ստամբուլում իր թերթի խմբագրության մուտքի մոտ:


© armedia.am