Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

14:12     27 մարտի, 2021

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


© armedia.am