Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

16:09     30 մարտի, 2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի առթիվ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերի ու անձնական ներդրման համար: Նախագահը կարևորել է միջպետական կապերի հետագա խորացումը երկու երկրների միջև:

Դեսպան Ջուն Յամադան նշել է, որ հեռանում է ջերմ տպավորություններով և շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը:


© armedia.am