Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Կասպից ծովում համագործակցության հարցերը

15:03     30 մարտի, 2021

Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Կասպից ծովում համագործակցության հարցերը, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը 9-րդ ամենամյա նախարարական հանդիպման ժամանակ քննարկել են համագործակցության հարցերը:

Նախարարը քննարկել են նաև Կովկասում վերջին իրադարձությունները և այլ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքական և տնտեսական ոլորտներում: 


© armedia.am