«Իսլամական պետության» ազդեցության սպառնալիքը կախվել է Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս գտնվող նոր երկրների վրա: Խոսքը գնում է Աֆրիկայի մասին, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի հարցերի համակարգողի պաշտոնակատար Ջոն Գոդֆրին, փոխանցում է Reuters-ը:
Գոդֆրին այսպիսի կարծիք է հայտնել Մոզամբիկի Պալմա քաղաքում ԻՊ գրոհայինների հարձակումից հետո:
«Նման հարձակումները հստակ վկայում են այն բանի մասին, որ ԻՊ-ն շարունակում է ուղիներ որոնել իր վնասակար գործունեությունը նոր ճակատների վրա տարածելու համար», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ 2019-ին կրած պարտությունից հետո ԻՊ-ն ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել իր միջազգային ցանցերի զարգացման վրա: