ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ

18:29     30 մարտի, 2021

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: 

Վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտ Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս» թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ: 

ՏՄՊՊՀ որոշումը՝ այստեղ: 


© armedia.am