Կալանավորված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր` մարտի 31-ին, հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է korrespondent.net կայքը:
«Ես իրավունք ունեմ բժիշկ հրավիրելու և դեղեր ստանալու: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը ինձ չեն տալիս: Իմ մեջքի ցավը անցել է ոտքիս: Աջ և հիմա ձախ ոտքիս զգայունությունը կորցրել եմ: Կատակը կատակ, բայց սա արդեն զայրացնում է. ես հացադուլ եմ հայտարարել` պահանջելով կատարել օրենքը և ինձ մոտ թողնել հրավիրված բժշկին: Այսպիսով, ես պառկած եմ սոված, սակայն դեռևս երկու ոտքով»,- հայտարարել է Նավալնին: