Արկադի Տեր-Թադևոսյանի դերը Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է. Ռոբերտ Քոչարյան

14:30     1 ապրիլի, 2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։

«Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին և մտերիմներին, նրա ընկերներին և զինակիցներին: Նրա դերը հայկական բանակի կայացման և Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է: Մեր պարտքն է հավերժ պահպանել այդ նշանավոր մարդու հիշատակը», - նշել է Քոչարյանը։


© armedia.am