Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կքննարկի իրավիճակը Ղարաբաղում

17:50     1 ապրիլի, 2021

Այսօր՝ ապրիլի 1-ին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին հանդիպումների ժամանակ կքննարկի իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Զրույցի ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր»,-նշել է Զախարովան: 


© armedia.am