Մինչ օրս Ռուսաստանը շուրջ 15 միլիոն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին օգնելու համար: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Լեռնային Ղարաբաղում տուժածներին օգնելու համար Ռուսաստանի Դաշնության ուղղակի ֆինանսական օգնությունը ներկայումս կազմում է մոտ 15 միլիոն դոլար», - ասել է նա, փոխանցում է Panorama: