Վերջին հրաժեշտը՝ Կոմանդոսին

13:02     3 ապրիլի, 2021

Երևանի Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում  Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) վերջին հրաժեշտը, փոխանցում է Panorama.am-ը։ 

Արկադի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին՝ ժամը 13.00-ին:

Հիշեցնենք` Արկադի Տեր-Թադևոսյանը կյանքից հեռացավ է մարտի 31-ին։


© armedia.am