Ֆրանսիայում երեխան Առաջին աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է հայտնաբերել

10:42     4 ապրիլի, 2021

Ֆրանսիայի Լիոն քաղաքից ոչ հեռու գտնվող Տասսեն լա Դեմի-Լյուն կոմունայի այգիներից մեկում 8-ամյա երեխան Առաջին աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է հայտնաբերել:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  երեխան եղբայրների հետ խաղալիս է եղել այգում, երբ հայտնաբերել է նռնակը:  

«Չնայած իր տարիքին, նա անմիջապես ասել է եղբայրներին, որ պետք է հեռու մնալ և զգույշ լինել, քանի որ իրը նման է նռնակի: Դրանից հետո նա հայտնել է ինձ և ես կանչել եմ ժանդարմներին»,- պարբերականի հետ զրույցում ասել է երեխայի հայրը:

Նշվում է, որ մի քանի տասնյակ մետր տրամագծով տարածքը շղթայապատվել է մինչև սակրավորների ժամանումը, որոնք այն հեռացրել են տարածքից: 

Մասնագետները հայտնել են, որ այն Առաջին աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է: 


© armedia.am