Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 196634-ի

11:14     4 ապրիլի, 2021

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 590 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում ապրիլի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 196634: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3592 (+17) դեպք, մահվան ևս 921 (+3) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 16112 անձ: Ապաքինվել է 176009 անձ:


© armedia.am