Արա Այվազյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորին

16:05     5 ապրիլի, 2021

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Երկուստեք գոհունակություն հայտնվեց բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ:

Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր փոխանակեցին Արցախի դեմ ադրբեջանա֊թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:


© armedia.am