Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իրոք հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսել են հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել լուրերն այն մասին, որ անցած շաբաթ Քոչարյանը Մոսկվայում գտնվելու ժամանակ զրուցել է Պուտինի հետ:
Հայտնի է, որ Քոչարյանը Մոսկվա էր մեկնել մասնակցելու «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին: Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է: