Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար

15:43     6 ապրիլի, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին վայր է դրել ԱԺ պատգմավորի մանդատը:


© armedia.am