ՏՄՊՊՀ-ն հրավիրում է համագործակցության սոցիոլոգիական հարցումներ իրականացնող կազմակերպություններին

16:10     7 ապրիլի, 2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ապրանքային շուկաների հատկորոշման, անբարեխիղճ մրցակցության դրսևորման հնարավոր հատկանիշների առնչությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության հարցը որոշելու, հասարակության մոլորեցման դեպքերը բացահայտելու նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել սոցիոլոգիական հարցումներ սպառողների շրջանում:

«Հրավիրում ենք համագործակցության ոլորտում գործող կազմակերպություններին՝ սոցիոլոգիական հարցումների կազմման գործընթացում հանձնաժողովին  մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Բոլոր հետաքրքրված իրավաբանական անձինք կարող են դիմել հանձնաժողով մինչև ս.թ. ապրիլի 20-ը՝ իրենց տվյալները ներկայացնելով [email protected] էլ. փոստի հասցեով:

Հարցերի և մանրամասների համար կարող եք մեզ հետ կապ հաստատել 060 830 840 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:-


© armedia.am