Տավուշում «Ի նշանավորումն հայոց գալիք հաղթանակի» արձանագրությամբ խաչքար օծվեց

09:27     8 ապրիլի, 2021

Ի նշանավորումն հայոց գալիք հաղթանակի արձանագրությամբ խաչքարն օծվեց Տավուշի թեմի առաջնորդարանի և Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի բակում, ու կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն Աստվածամոր Ավետման տոնին։ Այս մասին հայտնում  են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

«Մենք ոչ մի այլ տեսիլք չունենք, քան ամեն ինչի նկատմամբ մեր հաղթանակը՝ հոգևոր իմաստով, մարմնավոր իմաստով, մտավոր իմաստով՝ մեր կյանքի բոլոր բնագավառներում և ոլորտերում։

Այսպես պիտի մենք ապրենք։ Ամեն օրը մեզ համար պիտի դառնա հաղթանակի օր․ կարուձև ենք անում, նկար ենք նկարում, աղոթք ենք անում, ինչ որ անում ենք, ամեն արածը պետք է լինի հաղթանակի քայլ՝ փոքրից մինչև մեծ։

Այդպես պիտի ապրի յուրաքանչյուր հայ մարդ, որպես մարտիկ պիտի ապրի, կարծես ամեն օրն իր վերջին օրն է այս երկրի վրա» - միջոցառման ընթացքում ասել է  Բագրատ Սրբազանը։


© armedia.am