Որքանո՞վ լուրջ կընկալվի Փաշինյանի՝ նոր ատոմակայան կառուցելու առաջարկը (Աուդիո)

14:21     9 ապրիլի, 2021

Անշուշտ նոր ատոմակայանի հնարավորությունը Հայաստանի համար միանշանակ դրական լուր է, սակայն դրա մասին բաձրաձայնումն այն նույն իշխանության կողմից, որը գործող ատոմակայանի նկատմամբ գնաց արկածախնդրության, առնվազն փոքր-ինչ տարօրինակ է:

Անցյալ տարի գործող կառավարությունը որոշեց հրաժարվել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինմանն ուղղված ռուսական վարկի մնացորդային հատվածից՝ այն փոխարինելով սեփական միջոցներով: Դեռ այդ ժամանակ բարձրաձայնում էինք, որ գործ ունենք լուրջ խնդրի հետ՝ ի դեմս ատոմակայանի հետագա գործունեության , քանի որ չկար երաշխիք, որ ինչ-որ պահից սկսած Հայաստանը կկարողանար ատոմակայանի վերազինումը սպասարկել սեփական միջոցներով: 

Հիմա, նշված քայրելից հետո որքանո՞վ է ադեկվատ Փաշինյանի առաջարկը Պուտինին, դժվար է ասել: Չի բացառվում՝ մոսկովյան հանդիպմանն արված առաջարկը հերթական սրբագրումն էր սեփական սխալների:

Ավելի մանրամասն «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը՝ ստորև.

 

 

[audio id=85]


© armedia.am