ԵԱ․ Հակոբ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

09:01     10 ապրիլի, 2021

Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում:

Հրում վարժությունում 212 կգ արդյունքով Մկրտչյանն արժանացավ նաեւ փոքր արծաթե մեդալի, փոխանցում է News.am-ը:

Այս քաշում հանդես եկող Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Դավիթ Հովհաննիսյանը զրո ստացավ:


© armedia.am