Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 202167-ի

11:01     10 ապրիլի, 2021

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում ապրիլի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 202167: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3720 (+23) դեպք, մահվան ևս 952 (+8) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 16315 անձ: Ապաքինվել է 181180 անձ:


© armedia.am