Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել

14:08     11 ապրիլի, 2021

Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել, որն ազդել է Շահիդ Ահմադի Ռոշանի (Նաթանզ) ուրանի հարստացման օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի մի մասի վրա: Բարեբախտաբար տուժածներ և  շրջակա միջավայրի աղտոտվածություն չի եղել»,-նրա խոսքերը մեջբերել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

Քամալվանդիի խոսքով՝ միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են, լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:


© armedia.am