Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 203327-ի

11:33     12 ապրիլի, 2021

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 510 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում ապրիլի 11-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 203327: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3753 (+18) դեպք, մահվան ևս 953 (+1) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 15785 անձ: Ապաքինվել է 182836 անձ:


© armedia.am