Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտարարել է, որ վերջին օրերին Կրեմլը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից չի ստացել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի հարցումներ:
Այսօր՝ ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտնել էր, որ Զելենսկին խնդրել է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ ՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում հակամարտության սրացումը, բայց դեռ պատասխան չի ստացել, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
«Վերջին օրերին ես ոչ մի հարցում չեմ տեսել: Ես տեղյակ չեմ, որ վերջին օրերին որևէ հարցում է եղել», - ասել է Պեսկովը: