ՀՀ վարչապետն անամոթաբար խեղաթյուրում է իրականությունը․ Օնիկ Գասպարյան

15:26     14 ապրիլի, 2021

«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը», - ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության:

«ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը», - ասել է Օնիկ Գասպարյանը:

Այսօր Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանը չի ասել՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», հակառակը, ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել:


© armedia.am