Փարիզը, Բեռլինը և Լոնդոնն անհանգստացած են ուրանի հարստացման Թեհրանի որոշումից

17:05     14 ապրիլի, 2021

Իրանի որոշումը մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման մասին հարուցում Է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի անհանգստությունը: Այդ մասին ասված Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն ապրիլի 14-ին տարածվել Է եռակողմ կոնսուլիացիաների արդյունքների ամփոփումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում նշված Է, որ այդ երեք երկրները «մեծ մտահոգությամբ են ծանոթացել այն ծանուցմանը, որն Իրանը հղել Է ՄԱԳԱՏԷ-ին՝ արդիականացված ցենտրիֆուգների օգտագործմամբ մինչեւ 60 տոկոսի մակարակ ուրանի հարստացում սկսելու վերաբերյալ»:


© armedia.am