Ականջահաճո շոուների պակաս նախընտրական Հայաստանում չի լինի (Աուդիո)

19:08     17 ապրիլի, 2021

Իշխանությունը բյուրեղացնում է հանքարդյունաբերության հետ կապված հավակնությունները: Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ Փաշինյանն անդրադարձավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը: Կամ որ ավելի ճիշտ կլինի ձևակերպելը՝ խոշոր հարկատու հանդիսացող այդ կազմակերպության դեմ սպասվող արշավին:

Հանգամանքը, որ պատասխանում խախտումների մասին ահազագներին և ՊԵԿ-ում հարուցված  քրեական գործին Փաշինյանն անդրադարձավ անհամեմատ ավելի հպանցիկ, փոխարենը շեշտադրում արեց խնդրի քաղաքական կողմին, բարձրացնելով հարցադրումներ թե կոմբինատը հարստացնում է ոչ թե պետությանն, այլ կոռումպացված անձերի, եկեք տեսնենք՝  ում կողմից է սեփականաշնորհվել կոմբինատը, ովքեր են հիմա սեփականատերերը, ինչով են զբաղվում, ում անուններն են շոշափվում այդ սեփականաշնորհման համատեքսում, հաստատում է քաղաքական սպասվող հետապնդումները:

Անշուշտ պետք է զբաղվել այդ գործով, եթե կան չարաշահումներ կամ դրանց շուրջ ահազանգեր, անհանգստություններ, բայց հասկանալի է նաև, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կոմբինատի գործունեությունն ունի օտարերկրյա ներկայություն, գործի քննությունը պետք է լինի թափանցիկ և օբյեկտիվ:

 

Ավելի մանրամասն «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը՝ ստորև.

[audio id=90]


© armedia.am