Հայ-ռուսական հարաբերությունների նոր նրբերանգներն ու դրանց պատճառները (Աուդիո)

19:21     16 ապրիլի, 2021

Ապրիլի 14-ին Ազգային ժողովում իր ելույթի և հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բավական ծավալուն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Փաշինյանը մի քանի անգամ ընդգծեց Ռուսաստանի դերն ու կարևորությունը մեր անվտանգության ապահովման գործում, անդրադարձավ պատերազմի ժամանակ Ռուսաստանի դերակատարմանը: 

Վերհիշելով 2.5 տարվա ընթացքում Փաշինյանի իշխանության քայլերն ու գործողությունները հայ-ռուսական հարաբերությունները զրոյացնելու ուղղությամբ, պարզապես հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը: Արդյո՞ք 44-օրյա պատերազմն ու դրա արդյունքներն են փոխել ՀՀ իշխանությունների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Թե՞ կան այլ՝ ավելի խորքային և Փաշինյանի համար կարևոր պատճառներ:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձն այս թեմային՝ ստորև.

[audio id=91]


© armedia.am