Բուլղարիայի խորհրդարանը ընդունել է Բոյկո Բորիսովի կառավարության հրաժարականը

16:49     16 ապրիլի, 2021

Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարան) ուրբաթ ընդունել է վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած կառավարության հրաժարականը: Որոշմանը կողմ է քվեարկել 240 պատգամավորից 156-ը:

Կառավարության հրաժարականի առաջարկը նոր խորհրդարանի գրասենյակ էր ընդունվել հինգշաբթի՝ խորհրդարանի առաջին աշխատանքային օրը:

Սահմանադրությանը համաձայն՝ Բոյկո Բորիսովի կաբինետը կկատարի իր գործառույթները մինչև Բուլղարիայում նոր կառավարության ընտրությունը և պետք է ապահովի երկրի կառավարման շարունակականությունը:


© armedia.am