Լիբանանի նախագահը հրավիրվել է մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին

19:08     16 ապրիլի, 2021

Լիբանանի նախագահ Միշել Աունը հրավիրվել է՝ մասնակցելու ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին։

Հրավերը ՀՀ նախագահի անունից Միշել Աունին հանձնել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։

Ինչպես հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով Լիբանանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությանը, նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել հրավերի համար ու հայտնել, որ ցեղասպանության միջոցառումներին իրեն կներկայացնի ժամանակավոր կառավարությունում երիտասարդության ու սպորտի նախարար Վարթինե Օհանյանը: 

 


© armedia.am