Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 207973-ի

11:00     17 ապրիլի, 2021

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 870 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում ապրիլի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 207973: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3859 (+24) դեպք, մահվան ևս 978 (+9) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 15880 անձ: Ապաքինվել է 187256 անձ:


© armedia.am