Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ

11:42     17 ապրիլի, 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է: 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին»,- գրել է Գևորգյանը:


© armedia.am