Իտալիայի ՆԳ նախկին նախարար և փոխվարչապետ, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կկանգնի դատարանի առջև մի գործով, որում նա մեղադրվում է միգրանտներին ապօրինի պահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Պալերմոյում առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 15-ին:
Լինելով ՆԳՆ ղեկավար և վարելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի քաղաքականություն՝ Սալվինին արգելել է մուտքը իտալական նավահանգիստներ և թույլ չի տվել, որ իսպանական Open Arms հասարակական կազմակերպության նավից 147 միգրանտներն իջնեն: Սալվինին պնդում է, որ գործել է պետության շահերից ելնելով՝ ամբողջ կառավարության համաձայնությամբ: Սակայն «5 աստղ շարժում» իշխող կոալիցիայում «Լիգա»-ի նախկին դաշնակիցները, ինչպես նաև նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հերքում են, որ իրենք կողմ են արտահայտվել ծովում գտնվող փրկված միգրանտներով նավերի արգելափակմանը:
Մեղքը ընդունելու դեպքում «Լիգա»-ի առաջնորդին սպառնում է երեք տարվա ազատազրկում: Եթե դատավճիռը հաստատվի բոլոր դատական ատյաններում, ըստ օրենքի, Սալվինին չի կարողանա մասնակցել ընտրությունների և զբաղեցնել պետական պաշտոններ: