Իրանում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

15:26     18 ապրիլի, 2021

Այսօր՝ ապրիլի 18-ին, տեղական ժամանակով՝ 11.00-ի շրջանում, սեյսմոլոգները գրանցել են 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանի հարավային մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշիր քաղաքից շուրջ 100 կմ հեռավորության վրա:

Տուժածների և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ ներկայում չկան:


© armedia.am