Պուտինը Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Բելառուսում պետական հեղաշրջման փորձը. Պեսկով

16:59     19 ապրիլի, 2021

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենն օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսում պետական հեղաշրջման փորձը, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պեսկովին հարցրել են՝ կարող է նա հաստատել, որ Բայդենը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Բելառուսում պետական հեղաշրջման թեմային։

«Այո, կարող եմ»,- պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Պուտինն, իր ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում, բարձրացրել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Բելառուսի ղեկավարի վրա մահափորձի նախապատրաստման հարցը:


© armedia.am