Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 1 աճյուն․ ԱԻՊԾ

20:48     19 ապրիլի, 2021

 

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկանում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։

 


© armedia.am