Ուժեղ երկրաշարժ Ինդոնեզիայի ափերում

12:57     20 ապրիլի, 2021

Ինդոնեզիայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Gazeta-ն՝ հղվելով ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքին։

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Սիբոլգա քաղաքից 304 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:


© armedia.am