Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել Լիբանանի պատվիրակությունը

18:07     20 ապրիլի, 2021

Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանը ժամանել է Երևան ՝ ներկայացնելու Լիբանանի նախագահ Միշել Աունին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան NNA-ն:

Նախարար Օհանյանին ուղեկցում է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը:

Օհանյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերը:

Քննարկվել են սպորտի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ՝ շեշտադրելով սպորտային գործունեության կարևորությունը և դրա նշանակալի դերը երիտասարդների կյանքում:


© armedia.am